Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում  հուլիսի 17-ին, ժամը 09.10-ի սահմաններում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Համեր H2»  մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով «Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց եւ ստանալով բուժօգնություն` գնացել է:

Կատարվում է քննություն: