Եվրամիությունը պաշտոնապես դատապարտել է ռուսաստանցի ընդդիմադիր, Մոսկվայի քաղաքապետի թեկնածու Ալեքսեյ Նավալնու դատավճիռը:

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում ասված է, որ Նավալնուն առաջադրված մեղադրանքներն անհիմն էին, իսկ նրա նկատմամբ դատավճիռը կասկածի տակ է դնում Ռուսաստանում իրավունքի գերակայության հարցը, հայտնում է AFP-ն:

Գերմանիայի իշխանությունները նույնպես քննադատել են դատավճիռը: Անդրեաս Շոկենհոֆը՝ ԳԴՀ կառավարությունում Ռուսաստանի հետ կապերի ներկայացուցիչը Կիրովի դատարանում կայացած դատն անվանել է «ցուցադրական գործընթաց», իսկ քաղաքական գործչի հանդեպ դատավճիռը՝ «բռնության միջոց»՝ ուղղված քաղաքական մրցակցի չեզոքացմանը:

Ռուսաստանցի քաղաքական գործչի հանդեպ դատավճիռը քննադատել են  նաեւ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը եւ ԵՄ ներքին գործերի նախարար Սեսիլյա Մալստրեմը, հայտնում է lenta.ru-ն:

Հիշեցնենք, հուլսի 18-ին Կիրովի դատարանը Ալեքսեյ Նավալնուն 5 տարվա ազատազրկման էր դատապարտել:

Նավալնուն հինգ տարվա ազատազրկման են դատապարտել

 Հուլիսի 18-ի երեկոյան Մոսկվայի Մանեժնայա հրապարակում եւ ՌԴ մի շարք այլ քաղաքներում բողոքի ցույցեր են նախատեսվում: Մոսկվայում այն կսկսվի ժ. 19:00-ին: