Սեւանա լճի ջրահավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը շարադրվել է նոր խմբագրությամբ: ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 18-ին, վերանայել է 2003 թ. դեկտեմբերի 11-ին հաստատված հատակագիծը:
Մասնավորապես, հստակեցվել են Որոտան-Սեւան թունելի ուղեգծի կոորդինատները եւ դրա շուրջ Սեւանա լճի ջրահավաք ավազանի անմիջական ազդեցության գոտին, թունելի երկարությամբ եւ առանցքից երեք հազարական մետր հորիզոնական շերտագիծն ընդունվել է որպես Սեւանա լճի ջրահավաք ավազանի մաս, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է լիճ տեղափոխող ջրահոսքերի որակական եւ քանակական ցուցանիշների վրա:





























