Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Ավագ Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ավագ Հակոբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նշենք, որ Ավագ Հակոբյանը փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր «Օրինաց երկիր» կուսակցության քվոտայով եւ ազատվել է ՕԵԿ քաղխորհրդի որոշմամբ:

Վերջին շրջանում շրջանառվում էր տեղեկությունը, որ նա հրաժարական է տալու, իսկ հուլիսի 9-ին ՕԵԿ Քաղաքական խորհուրդն իր որոշմամբ ՀՀ Քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնում երաշխավորել է ՕԵԿ վարչության անդամ Անուշավան Այվազյանի թեկնածությունը փոխնախարարի պաշտոնում: