LiveJournal բլոգհոսթինգն այսօր՝ հուլիսի 18-ին, անհասանելի է եղել: Օգտատերերին հաղորդվել է, որ ծառայությունում դադարը կապված է վերանորոգման աշխատանքների հետ:
LiveJournal-ի աշխատանքը վերականգնվել է Երեւանի ժամանակով 17:30-ին: Ընդհանուր առմամբ, ծառայությունը չի աշխատել մոտ 40 րոպե:
LiveJournal-ի մամուլի ծառայության ղեկավար Եկատերինա Պախոմչիկը Lenta.ru-ին հայտնել է, որ վերանորոգման աշխատանքները կապված են այն փաստի հետ, որ վերջին ժամանակներս բլոգհոսթինգը դանդաղ էր աշխատում:
Իր հերթին, LiveJournal-ի ղեկավար Իլյա Դրոնովը Twitter-ում գրել է, որ իրենք մեծացնում են հզորությունները, քանի որ Ալեքսեյ Նավալնիի մասին նորությունների մեծ թվի պատճառով մեծացել է կայքի ծանրաբեռնվածությունը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 18-ի առավոտյան Կիրովի դատարանը Նավալնիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման:



























