Մոսկվայի դատարանում մեղադրող կողմի ներկայացուցիչները բողոքարկել է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին եւ Պյոտր Օֆիցերովին կալանավորելու որոշումը:

Դատախազության կարծիքով՝ դատարանի դահլիճում կալանքի որոշումը անօրինական է եղել, քանի որ Նավալնիի եւ Օֆիցերովի նկատմամբ մեղադրական դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել: Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակված է հուլիսի 19-ին, որը կքննարկվի Կիրովի մարզային դատարանում, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ Կիրովի լենինյան դատարանն այսօր՝ հուլիսի 18-ին, Նավալնիին եւ Օֆիցերովին մեղավոր է ճանաչել «Կիրովլես» ձեռնարկության ունեցվածքը վատնելու մեջ եւ դատապարտել համապատասխանաբար 5 եւ 4 տարվա ազատազրկման, ինչպես նաեւ 500 հազարական ռուբլի տուգանքի: Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել որոշումը: