Երեւանում, այսօր՝ հուլիսի 18-ի գիշերը, ուշագրավ դեպք է արձանագրվել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Շենգավիթում գտնվող «Լյուքս» մոթելի համարներից մեկում հայտնաբերվել է հաճախորդներից մեկի դին: Վերջինս Արմավիրի մարզի Հայթաշեն գյուղից բնակիչ է, 37 տարեկան, անունը՝ Ռոման:

Թե ինչ հանգամանքներում է մահացել երիտասարդ տղամարդը, դեռ հայտնի չէ: Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հավաստիացրել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկանությունից նշել են նաեւ, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: