Հայաստանի կառավարությունը որոշել է Արագածոտնի մարզի Մեծաձորի գյուղական համայնքի ղեկավար Սաիդ Ամոյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության կայքից:

Այս հարցը ընդգրկվել է Կառավարության` հուլիսի 18-ին կայանալիք նիստի օրակարգ: Նիստի օրակարգում կքննարկվի նաեւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու եւ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին հարցերը: Որոշման ուժի մեջ մտնելուն հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կնշանակվի արտահերթ ընտրություն: