Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ հուլիսի 18-ին, երկօրյա այցով մեկնել է Ստեփանակերտ՝ Արցախի արտաքին գործերի նախարարության 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Նշենք, որ ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 20-ամյակի առթիվ բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված Ստեփանակերտում: