Երեւանի Բագրատունյաց պողոտայում` անվադողերի գործարանի մոտակայքում, այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, խոշոր հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության բիս 1 կանչ: Հրշեջներին դեռեւս չի հաջողվում մարել կրակը:




























