Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր-Աղավնո ճանապարհի 8 կմ-ին, օրերս ավտովթար է տեղի ունեցել:

ԼՂՀ կառավարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ Ստեփանակերի բնակիչ, 25-ամյա Վ. Հայրապետյանի վարած «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը:

Ավտոմեքենայի վարորդ Վ. Հայրապետյանը ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ: Վերջինիս տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: