Արցախի Մարտունիի շրջանի Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել Ճարտար համայնքի բնակիչ, 55-ամյա Շ. Մանասյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի եւ Քարահունջ համայնքի բնակիչ, 27-ամյա Ի. Լալայանի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները:

ԼՂՀ կառավարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ ուղեւորներ` 17-ամյա Ս. Դոլուխանյանը եւ 59-ամյա Լ. Ռ. Բաղդասարյանը ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Մարտունիի շրջանային հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: