Ստեփանակերտի Ամիրյան 26 հասցեում գտնվող տան մեջ օձ է հայտնաբերվել: Այս մասին ԼՂՀ կառավարության փրկարար ծառայությանը հայտնել է Ստեփանակերտի բնակչուհի Ռ. Հարությունյանը:
Փրկարար ծառայության հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր եւ վնասազերծել օձին:




























