Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների 10 ուսանողներ, օգոստոսի 19-29-ին, կմասնակցեն «Ուսանողների փոխանակություն» ծրագրին։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ հայ երիտասարդները կմեկնեն Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ, որտեղ տեղի կունենա փորձի փոխանակում հայկական պետական մանկավարժական եւ Մ. Դրագոմանովի անվան Կիեւի ազգային մանկավարժական համալսարանների ուսանողների միջեւ։ Հայաստանցի երիտասարդները կծանոթանան Ուկրաինայի կրթական համակարգին, կապեր կհաստատեն Կիեւում գործող երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունների հետ։