Երեւանի Ռոստովյան եւ Աթոյան փողոցների խաչմերուկում, հուլիսի 18-ին, ժամը 07.00-ի սահմաններում, իրար են բախվել  «BYD» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի  հետեւանքով վարորդները եւ «BYD»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: