Հայաստանից 2013 թ. հունվար-հունիսին արտահանումը կազմել է մոտ 700 մլն դոլար, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ արտահանումն աճել է 9,9%-ով:
Միեւնույն ժամանակ՝ նվազել է ներմուծումը: Հունվար-հունիսին ներմուծումը կազմել է 1,97 մլրդ դոլար՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազելով 2,1%-ով:
Արտահանման աճի եւ ներմուծման նվազման շնորհիվ բարելավվել է Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը: Զգալի բարելավվել է նաեւ ներմուծում/արտահանում հարաբերակցությունը՝ ներմուծումը գերազանցում է արտահանմանը 2.8 անգամ, այնինչ վերջին տարիներին այս ցուցանիշը կայուն բարձր էր 3-ից:





























