Երեւանի Հրազդանի կիրճում՝ Կիեւյան կամրջի հարեւանությամբ, այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 13:52-ին, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Իրար են բախվել «Հունդայի Սոնատա» մակնիշի 99 TU 909 եւ «Լեքսուս» մակնիշի 52 PO 555 համարանիշերի ավտոմեքենաները: Առկա է վառելիքի արտահոսք:
Մեքենայի վարորդները ստացել են մարմնական թեթեւ վնասվածքներ:




























