Ստեփանակերտում հուլիսի 19-ին ավարտվել է աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար աշխատակիցները եւ արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Կարեն Միրզոյանը ընդհանրացրել է կայացած քննարկումների, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախգահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի, Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ հանդիպման արդյունքները:
ԼՂԳ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն Նախարարը առաջադրանքներ է տվել արտաքին քաղաքական ասպարեզում Արցախի շահերը պաշտպանելու եւ առաջ մղելու ուղղությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից արտաքին գործերի նախարարությանը տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ:
ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել նաեւ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ Ստեփանակերտ ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարարության պատվիրակության հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու հանրապետությունների արտաքին գործերի նախարարությունների գործունեության եւ համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր:





























