Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Կարոտան գյուղի բնակիչները շուրջ 20 տարի ջուր են խմել կեղտոտ ջրհորից, որը գտնվում է գյուղից 3 կմ հեռավորության վրա:
ONEArmenia-ն վերսկսել է իր քարոզարշավը, որպեսզի մաքուր ջուր բերի Կարոտանի 400 բնակիչների եւ շրջակա երեք գյուղերի համար:
Միայն 2010-ին գյուղում եւ շրջակայքում հաղորդում է ստացվել վտանգավոր աղիքային վարակի 34 դեպքի վերաբերյալ: «Եթե նույնիսկ ծորակ լիներ՝ մաքուր ջուր ունենալու տարբերակ չկա, որովհետեւ խողովակներ անցկացված չեն»,- ասում է Կարոտանի բնակիչ Հովհաննես Առաքելյանը:
Թուֆենկյան հիմնադրամի մասնակցությամբ ONEArmenia-ն կտրամադրի հանրային ֆինանսավորում (crowdfund), որպեսզի թարմ ջուրը հասնի դեպի Կարոտան եւ ստեղծվի խմելու ջրի եւ ջրհորից՝ ոռոգման ջրի համակարգ: Եթե մոտակա բնական աղբյուրից մաքուր ջուր բերվի դեպի հասարակ բետոնե ավազան, ապա ջրածին հիվանդությունների վտանգը նկատելիորեն կնվազի, կամ գուցե կբացառվի ամբողջությամբ: Ավելին, ֆինանսավորվող նախագիծն աշխատանք կտրամադրի տեղի բնակիչներին շինարարության երկու ամսվա շրջանում, եւ բացի այդ, այն խնամք է պահանջում ողջ տարվա ընթացքում:
Նախագիծը մեկնարկել է այս տարվա հունվարին եւ հասել է 65% արդյունքի իր 22,913 դոլար դրամական նպատակից: Այդ ժամանակամիջոցում ստանալով 3,000 դոլար նվիրատվություն, ONEArmenia-ն պատրաստ է ամբողջացնել մնացած 5,532 դոլար գումարը մինչեւ հուլիսի 30-ը:





























