«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 19-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է 410 դրամով, այսինքն՝ ավելի էժան, քան երեկվա միջին փոխարժեքը (410.41):
Կանխիկ արտարժույթի շուկայում այսօր փոխարժեքի էական փոփոխություններ չեն գրանցվել՝ դոլարը գնվում է առավելապես 409 դրամով, վաճառվում առավելապես 411 դրամով:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր գտնվել է ճնշման ներքո ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի նախագահ Բեն Բեռնանկեի լրացուցիչ մեկնաբանություններից հետո: Բ. Բեռնանկեն ԱՄՆ Կոնգրեսում նշել է, որ դրամավարկային քաղաքականությունը դեռ կմնա շատ հարմարվող (ադապտացվող), եթե անգամ ակտիվների գնման ծավալները կրճատվեն: Եվրոն այսօր սակարկվել է 1,3128 դոլարին մոտ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.4288 ռուբլի: Դոլարը փոքր-ինչ ամրապնդվել է ռուբլու նկատմամբ:





























