Թուրքիայի Հաթայ նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով սողանք է տեղի ունեցել, որին զոհ է գնացել առնվազն 5 մարդ, զոհերի ճշգրիտ թիվը ճշտվում է:

Միջադեպը տեղի է ունեցել Դերթյել բնակավայրում: Զոհերի թվում են մի տարեց զույգ եւ նրանց թոռները: Նրանք հաղի շերտի տակ են հայտնվել հենց իրենց բակում, հաղորդում է «ՌԻԱ ֆեդերալ Պրես»-ը:

Տասնյակ մարդկանց հաջողվել է փրկել տարերային աղետների հետեւանքների վերացման հարցերով գործակալության հատուկ գործողության արդյունքում: մարդկանց վերցրել են ուղղաթիռներով:

Առայժմ հայտնի է սողանքից փլուզվել է զառիթափի վրա կառուցված 6 տուն: