Թաթարստանի Գերագույն դատարանը Ուզբեկստանի քաղաքացի Ֆարուք Թաշբաեւին դատապարտել է ցմահ ազատազրկման` Նաբերեժնիե Չելնիից 8-ամյա Վասիլիսա Գալիցինային առեւանգելու, բռնաբարելու եւ դաժանաբար սպանելու համար:
Նրան մեղադրանք է ներկայացվել է 4 հոդվածով` «Առեւանգում», «Բռնաբարություն», «Սեռական բնույթի բռնի գործողություններ», «Անչափահասի սպանություն»:
Թաթարստանի Գերագույն դատարանի նիստի ժամանակ ատենակալները միաձայն նրան մեղավոր են ճանաչել, հաղորդում է «Gazeta.Ru»-ն:
Հետաքննության վարկածով Ֆարրուք Թաշբաեւը 2013թ փետրվարի 2-ին առեւանգել, բռնաբարել եւ սպանել է 2-րդ դասարանցի Վասիլիսա Գալիցինային:

























