Երեւանի Նաիրի Զարյան եւ Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում, այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 15:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ իրար են բախվել «Տավրիա» մակնիշի 21 ՏԼ 333 համարանիշի (վարորդ` 24-ամյա Է. Իսրայելյան) եւ «Տոյոտա Պրադո» մակնիշի 40 MM 101 համարանիշի (վարորդ Գ. Խաչատրյան) ավտոմեքենաները:
Զոհեր եւ տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը:




























