Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաեւը Պուգաչյովի զանգվածային խռովություններից հետո հրահանգել է խստացնել տարածաշրջանի ներգաղթային քաղաքականության վերահսկողությունը, ասված է նահանգապետարանի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

«Մենք պետք է առավելագույնս լիարժեք տվյալներ ունենանք Սարատովի մարզի ներգաղթային գործընթացների վերաբերյալ», — ուժային գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ռադաեւը:

Նա նաեւ պատվիրել է ստուգել ներգաղթյալների հաշվառման փաստաթղթերը, հայտնում է BFM.RU-ն:

Հիշեցնենք, Պուգաչովում հուլիսի 6-ին չեչեն դեռահասը 20-այա դեսանտայինի էր սպանել:  Սպանությունը զանգվածային խռովությունների պատճառ էր դարձել: Քաղաքի բնակիչները պահանջում էին պատժել մեղավորին եւ արտաքսել կովկասցիներին: