Pussy Riot-ի դատապարտված մասնակից Նադեժդա Տոլոկոննիկովային ժամանակավորապես տեղափոխել են տղամարդկանց գաղութ: Այս մասին իր թվիթթերում հաղորդել է նրա ամուսին Պյոտր Վերզիլովը:
«Նադյային տեղափոխել են տղամարդկանց խիստ ռեժիմի գաղութ` Պատմա բնակավայրում»,-գրել է Վերզիլովը:
Տոլոկոննիկովան գաղութում կմնա մինչեւ հուլիսի 30-ը:



























