Հունիսի 16-ից 22-ը PanArmenian Media Group–ի նախաձեռնությամբ Gallup International Association–ի հայաստանյան ներկայացուցչությունը հարցումներ է անցկացրել 1600 քաղաքացիների շրջանում` փորձելով պարզել, թե որ արագ սննդի սպասարկման կետից են օգտվում մեր հայրենակիցները:

Ամենաճանաչելի արագ սննդի կետն ըստ հարցվածների 50%-ի Կարաս ազգային սննդի ցանցն է: Քաղաքացիների մեծամասնությունն ընտրել է Կարասը որպես լավագույն արագ սննդի սպասարկման ցանց:

«Ո՞ր արագ սննդի կետն եք նախընտրում» հարցման արդյունքում քաղաքացիների մեծամասնությունը նույնպես ընտրել է Կարասը:

Արագ սննդի կետերում հարցվածների 66% կարեւորել է սպասարկման որակը, մաքրությունը, մթերքների թարմությունը:

Հարցման ընթացքում պարզվել է նաեւ, թե ինչ զովացուցիչ ըմպելիքներ են խմում մեր քաղաքացիները: Ճանաչելիության առումով առաջին տեղում է Կոկա Կոլան:

ԿԱՐԱՍ ցանցը հիմնադրվել է 2005թ. Հայաստանում: Առաջին կետը դարձավ ԿԱՐԱՍ բիստրոն Աբովյան քաղաքում: Հետագայում բացվեցին եւս 4 բիստրոներ Երեւան քաղաքի տարբեր համայնքներում եւ 2 ռեստորան քաղաքի կենտրոնում:  2008թ-ից ընկերությունը մեկնարկեց սեփական առաքման ծառայությունը, որն այսօր խոշորագույններից մեկն է Հայաստանում: Յուրաքանչյուր ամիս ԿԱՐԱՍ-ը սպասարկում է ավելի քան 65 հազար հաճախորդի: