Մահվանից առաջ օլիգարխ Բորիս Բերեզովսկին ոչ միայն զրկվել էր իր ողջ կարողությունից, այլեւ բրիտանական հարկային գերատեսչությանը պարտք էր մնացել մոտ 100 մլն ֆունտ:
Նման եզրակացութան է եկել միջազգային հաշվապահական Grant Thornton ընկերությունը, որին Լոնդոնի դատարանը հանձնարարել էր գլուխ հանել վաղամեռիկ գործարարի հաշիվներից: Ինչպես գրում է Times-ը, ընկերության իրավաբան Սթիվեն Աթերթոնը դատարանին հայտնել է, որ բերեզովսկին սնանկ է: Նրա խոսքով, գործարարը մի քանի խոշոր պարտքեր է թողել, այդ թվում հարկայինին:
Grant Thornton-ը պնդում է, որ օլիգարխի մահից հետո մնացած ակտիվները չեն բավարարի հայցի մարման համար: Մի հայց էլ ներկայացրել է ռուսաստանյան «Աէրոֆլոտը»: Գումարի չափը չի նշվում, սակայն ըստ որոշ լուրերի, այն հասնում է մեկ միլիարդ դոլարի:


























