Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի Արցախյան ազատամարտիկներ փողոցում, այսօր՝ հուլիսի 20-ի գիշերը, գազալցակյանում ավտոմեքենա է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ «Արմեն-Վահագ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում Սոկրատ Մաթեւոսյանը հրկիզել է Զորիկ Սահակյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 14 ԼՍ 461 համարանիշի ավտոմեքենան, ինչից մասնակի այրվել է ավտոմեքենայի սրահը:




























