«Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժեր» ապստամբ  շարժումը ամերիկացի զինծառայողի է պատանդ վերցրել։

ԱՄՆ-ի քաղաքացի Քեւին Սքոթ Սաթեյին պատանդ են վերցրել 2013թ. հունիսի 20-ին, ասված է շարժման կայքում տեղադրված հայտարարությունում։

Ապստամբական շարժումը «քաղաքական որոշում է կայացրել» ամերիկացու ազատման մասին «որպես բարի կամքի դրսեւորում՝ Կոլումբիայի իշխանությունների հետ խաղաղ բանակցությունների շրջանակում»,- հայտարարել է շարժման ղեկավարությունը։ Չի նշվում, թե ամերիկացուն երբ ազատ կարձակեն, հայտնում է lenta.ru-ն։

Շարժման գրոհայինները բազմիցս արտասահմանցի եւ կոլումբիացի պատանդներ են վերցնում։  Շարժման ամենաաղմկահարույց գործողություններից մեկը 2002թ. Կոլումբիայի նախագահի թեկնածու Ինգրիդ Բետանկուրի առեւանգումն էր, որը 6 տարի գերության մեջ էր մնացել։