Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շուկայի մոտ, հուլիսի 19-ին, ժամը 21.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժած քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























