Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արաբական եւ արեւմտյան երկրներին մեղադրել է Եգիպտոսի իրավիճակի նկատմամբ երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։
Թուրքիայի վարչապետի խոսքով՝ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունը դատապարտման ենթակա է, սակայն միջազգային հանրությունը դա չի անում։
«Ժողովրդավարության նորմերի պահպանմամբ մտահոգված պետությունները չպետք է երկակի ստանդարտներ կիրառեն նման դեպքերում։ Հարկավոր է իրերն իրենց անուններով կոչել», - ասել է Էրդողանը ընթրիքի ժամանակ, որին հրավիրված էին արաբական եւ արեւմտյան երկրների դեսպաները, հայտնում է Reuters-ը։ Վարչապետը հետաքրքրվել է, թե ինչու էր աշխարհը լռում, երբ հուլիսի 8-ին զորքերը կրակում էին պաշտոնանկ նախագահի կողմնակիցների վրա։
Rbc-ն նշում է, որ Թուրքիան Մուրսիի պաշտոնանկության ամենակատաղի քնադատն է։ Եգիպտոսի նոր կառավարությունն արդեն Անկարային նախազգուշացրել է, որ պետք չէ միջամտել երկրի ներքին գործերին։ Եգիպտոսի դեսպանն ընթրիքին չի մասնակցել։




























