Նիժնի Նովգորոդի М-7 մայրուղում «Գազելի» եւ «Մերսեդես» բեռնատարի բախման հետեւանքով հինգ մարդ զոհվել է, ինը մարդ՝ վնասվել։
Բախումը տեղի է ունեցել Մոսկվա-Ուֆա մայրուղու 529-րդ կիլոմետրում։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության երկու խմբեր, ԱԻՆ-ը եւ ոստիկանությունը։ Նախքան բժիշկների ժամանումը չորս մարդ զոհվել է, հինգերորդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
Ոստիկանությունն ու ԱԻՆ-ը պարզում են վթարի մեղավորին։ Նախնական տվյալներով՝ ղազախական համարանիշներով «Մերսեդեսը» հայտնվել է հանդիպակաց գոտում եւ բախվել «Գազելին», ինչից հետո ուղեւորատար միկրոավտոբուսը ընկել է առուն։
Բոլոր տուժածները միկրոավտոբուսի ուղեւորներ են։ Հայտնի է, որ «Գազելը» հաշվառված է Մարի Էլ Հանրապետությունում։

























