Ադրբեջանի բանակում զինվորը գնդակահարել է իր ծառայակցին: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, միջադեպը գրանցվել է Խոջավենդի շրջանում գտնվող N զորամասում:

Ադրբեջանի բանակի զինվոր 21-ամյա Անար Իբրահիմովը պահակակետում անգուշաբար կրակել է տաբելային զենքից: Գնդակը դիպել է նրա ծառայակից Շամխալ Վյուգար օղլու Ջաֆարովին (19 տարեկան), ով տեղում մահացել է:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկատվությունը: Նախարարությունից տեղեկացրել են, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, քննություն է ընթանում: