Բելգիայի թագավոր Ալբերտ II-ն, այսօր՝ հուլիսի 20-ին, հանդես է եկել հրաժեշտի ելույթով: Նրա ելույթը նվիրված է եղել Բելգիայի Ազգային տոնին, որը տեղի կունենա հուլիսի 21-ին:
Իր խոսքում թագավորը երախտագիտություն է հայտնել իր հպատակներին՝ աջակցության համար, որը նրանք ցուցաբերել են իր կառավարման 20 տարիների ընթացքում: Նա նաեւ յուրատեսակ «քաղաքական կտակ» է հնչեցրել, որտեղ ձեւակերպել է երկրի հետագա կառավարման հիմնական դրույթները:
Մասնավորապես, Ալբերտ II-ը կոչ է արել պահպանել Բելգիայի ամբողջականությունը որպես դաշնային պետություն, շարունակել մասնակցել եվրոպական շինարարությանը՝ զարգացնելով համաեվրոպական արժեքները: Բացի այդ, միապետը խորհուրդ է տվել անուշադրության չմատնել զարգացող երկրների կյանքը:
Իր ուղերձի վերջում թագավորն իր հպատակներին ցանկացել է աջակցել ապագա թագավոր Ֆիլիպին եւ թագուգի Մաթիլդային, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Reuters-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Բելգիայի թագավոր Ալբերտ II-ը հայտնել է, որ հրաժարվում է գահից, այն փոխանցելով որդում՝ 53-ամյա Ֆիլիպին:
Բելգիայի թագավորը կհրաժարվի գահից
Բելգիայի թագավորը հայտարարել է գահից հրաժարվելու օրը
Միապետը պարզաբանել է, որ արդեն ծեր է եւ առողջական խնդիրներ ունի, ուստիչի կարող նույնքան արդյունավետորեն կատարել իր պարտականությունները: Սա առաջին դեպքն է Բելգիայի պատմության մեջ, երբ միապետը կամավոր հեռանում է գահից:





























