Գերմանական մայնի Ֆրանկֆուրտի ոստիկանությունը ձերբակալել է 55-ամյա տղամարդու, ով 34 տարի շարունակ մեքենա է վարել` չունենալով վարորդական իրավունքներ:

Նրա անձը պարզել հաջողվել է պատահականության շնորհիվ: Ոստիկանների ուշադրության կենտրոնում տղամարդը հայտնվել է,ք անի որ մի քանի օր առաջ թաքնվել էր վթարի վայրից: Երբ իրավապահները եկել են նրա տուն, նա չի կարողացել ցույց տալ վարորդական վկայականը եւ խոստովանել է, որ 1979թ. զրկվել է դրանից ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ գերմանական օրենսդրության, առանց վարորդական իրավունքի մեքենա վարելը պատժվում է մեկ տարվա ազատազրկմամբ կամ խոշոր տուգանքով: