Ռուսական «Ռուսիա ալ-Յաում» արաբալեզու հեռուստաալիքի արտահաստիքային թղթակիցը վիրավորվել է Դամասկոսի արվարձաններից մեկում:

Ինչպես հաղորդում է RT հեռուստաընկերության կայքը, նկարահանող խումբը Դամասկոսի մերձակայքում ռեպորտաժ էր պատրաստում սիրիական բանակի հերթական գործողության մասին: Գրոհայինների բաց թողած արկն ընկել է այն շինության վրա, որի մոտ են եղել նկարահանող խումբը եւ զինծառայողները: Բեկորն կպել է լրագրողի ուսին, սակայն նրա կյանքին վնաս չի սպառնում: Հաղորդվում է նաեւ, որ տուժել են մի քանի զինծառայողներ:

Դարեյա շրջանում կենտրոնացած են սիրիական բանակի մեծաքանակ մարտիկներ: Շրջանը լիովին վերահսկվում է վերջիններիս կողմից: Սակայն ընդդիմության ստորաբաժանումները շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել Ալ-Մազզա զինվորական օդանավակայանի մերձակայքում տեղակայված որոշ դիրքեր: Բանակայինները փորձում են որոշել նրանց դիրքերն ու ոչնչացնել գրոհայիններին:

Հիշեցնենք, որ 2013թ հունվարին Դարեյա շրջանում նույն հեռուստաալիքի թղթակիցը դիպուկահարների հրաձգության տակ էր հայտնվել, երբ ուղեկցում էր կառավարական զորքերի պահակխումբը: