Նորվեգիայի բնակիչները հիշել են Անդերս Բրեյվիկի կատարած ահաբեկչության զոհերի հիշատակը, որը երկու տարի առաջ այս օրը գնդակահարել է տասնյակ մարդկանց: Օսլոյի կենտրոնական փողոցներով, մարդիկ, մոմերը ձեռքներին, սգո երթ են անցկացրել եւ ծաղիկներ դրել ողբերգության վայրում:
2012 թվականի օգոստոսին Անդերս Բրեյվիկը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման, որը Նորվեգիայում առավելագույն պատիժն է 77 մարդու կյանք խլելու համար:
Բրեյվիկը խոստովանել է, որ իրեն նման քայլի դրդող հիմնական պատճառը բնիկ նորվեգացիներին պաշտպանելն է եղել եւ երկրում բազմամշակութայնությանը վերջ տալը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Դատավճռի հրապարակումից հետո դատարանի ներկայացուցիչը պարզաբանել է, որ Բրեյվիկին մեղսունակ են ճանաչել, քանի որ 2011 թվականի հուլիսին նրա գործողությունները ավելի շատ նրա ծայրահեղական հայացքների հետեւանք են, քան հոգեկան խանգարման:
Չի բացառվում, որ «նորվեգացի հրաձիգի» պատժաժամկետը երկարացվի: Իշխանությունները նախատեսում են ահաբեկչին տեղափոխել անհատական հոգեբուժարան, որը կկառուցվի հատուկ նրա համար:



























