Եթե ուզում ենք երկիրը բերել լավ վիճակի, պետք է բոլորս մտնենք հարկային դաշտ: Ահա այսպես, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Առաքել Մովսիսյանը (Շմայս)՝ անդրադառնալով Երեւանում տարնսպորտի ուղեվարձի թանկացման թեմային:

Նա նշեց, որ ինքը կողմ է երթուղայինի ուղեվարձի թանկացմանը եւ արձագանքելով բողոքի ակցիաներին, որոնց միանում են նաեւ հայտնի դեմքեր, ավելացրեց. «Ես միանում եմ պետության որոշումներին: Հաստատ միանում եմ կառավարության որոշումներին»:

Հարցին, թե կարելի է արձանագրել, որ Դուք արդարացնո՞ւմ եք թանկացումը, նա պատասխանեց. «Եթե ուզում ես թոշակները բարձրացնես, եթե ուզում ես երկիրը լավ վիճակի բերես, ուրեմն պետք է կամաց-կամաց բոլորս մտնենք հարկային դաշտ: Վսյո վերջացրինք»: