Եզդիների 50 տոկոսը թանկացումների եւ սոցիալական վիճակի պատճառով Հայաստանից արտագաղթել է Ռուսաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Նա նշեց, որ եզդիները եւս դեմ են տրանսպորտի, գազի, էլեկտրաէներգիայի եւ մնացած այլ ապրանքների թանկացումներին, սակայն չեն մասնակցելու բողոքի ակցիաներին, քանի որ իրենք փոքրամասնություն են եւ չեն կարող դեմ դուրս գալ իշխանություններին:
«Մենք ազգային փոքրամասնություն ենք եւ մեզ թույլ չենք տալիս այդ հարցերով դիմել իշխանություններին: Դրա համար բողոքի ակցիաներին էլ չենք միանալու: Ինչքան մարդկանց հանդիպում եմ, դժգոհում են, բայց ասում եմ, ինչ կարող եմ անել, դա այդ ժողովրդի, իրենց համայնքի գործն է: Ստիպված մեր բնակչությունը եւս արտագաղթում է»,- ավելացրեց Ազիզ Թամոյանը:




























