«Հրապարակը» գրում է, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու եւ Հրաչ Հարությունյանին «ծաղկավոր» խալաթ հագցնելու գործընթացների առումով ԲՀԿ-ն լուռ էր. որեւէ խմբակային հայտարարություն, անգամ ընդգծված անձնական տեսակետ, ինչպես հատուկ  է իրենց,  չէր հնչեցվում:

Վերջին օրերին ԲՀԿ-ն մեկեն կենդանություն է առել ու պայքար է սկսել տրանսպորտի գնի բարձրացման դեմ: Ինչպե՞ս եք մոտենում ուղեվարձի թանկացմանը՝ հարցրինք ԲՀԿ ներկայացուցիչ Մելիք Մանուկյանին: «Վատ, շատ վատ, ո՞նց կարող եմ լավ մոտիկանալ ես նման բանին»: Ի՞նչ եք պատրաստվում անել: «Սեպտեմբերին մենք մեր կարծիքը կասենք, ճանապարհ կգտնենք»: Սեպտեմբերին «ով սաղ-ով մեռած»՝ էսօր է պետք սոցիալական բունտ անել, մասնակցել: Բայց, փաստորեն, դուք դե՞մ եք ՀՀԿ-ին:

Շշերի Մելոն հասկացավ, որ «էն չի ասել», արագ կողմնորոշվեց. «Ես հեռախոսով հարցազրույց չեմ տալիս»: Ասում են` ԲՀԿ գործարարներն աշնանը դուրս են գալու ԲՀԿ-ից: «Գլուխները պատովն են տվել»,- շշեց Շշերի Մելոն:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում