ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս տարվա առաջին վեց ամիսների պաշտոնական նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանում արձանագրված գնաճի տեմպն ավելի մեծ է եղել, քան միջին ամսական աշխատավարձի աճը։
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Ըստ այդմ, գնաճը 6 ամիսներին կազմել է 4.1 տոկոս, իսկ աշխատավարձի աճը 2.1 տոկոս՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Իսկ դա նշանակում է, որ գներն ավելի արագ են աճել, քան մարդկանց աշխատավարձը։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ նվազել է մարդկանց կենսամակարդակը՝ մարդիկ աղքատացել են։ Պետք է հատուկ շեշտել, որ պաշտոնապես արձանագրված գնաճը չի ներառում գազի եւ էլէներգիայի թանկացումները, քանի որ խոսքը այս տարվա հունվար-հունիս ամիսների մասին է։ Իսկ գազն ու Էլէներգիան թանկացել են հուլիսի 7-ից»,– գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























