Ամերիկյան «Ford Motor» կորպորացիան Մեծ Բրիտանիայում գրեթե մեկդարյա անդադար գործունեությունից հետո, փակում է այդ երկրում իր մեքենաշինական գործարանները: Համապատասխան օբյեկտները տեղափոխվում են Թուրքիա, այսօր տեղեկացրել են բրիտանական լրատվամիջոցները:
Սաութհեմփթոնում նախորդ շաբաթ արտադրվել է ընկերության վերջին ավտոմեքենան: Նշվում է, որ այս քաղաքում արտադրվել են բեռնատար ֆուրգոններ եւ «Տրանզիտ» միկրոավտոբուսներ: Այժմ այդ արտադրությունը տեղափոխվում է Թուրքիա:
Ընկերության ձեռնարկությունները Մեծ Բրիտանիայից Թուրքիա տեղափոխելը պայմանավորված է նրանով, որ ներկայումս այդ արտադրանքը մեծ պահանջարկ չունի Եվրամիությունում, ինչը չի կարելի ասել ԱՊՀ եւ Ասիայի երկրների մասին, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























