Բրիտանացի գիտնականները եւս մեկ զվարճալի հետազոտություն են իրականացրել. այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում հայտնվել է սեքսը ավտոմեքենայում: Պարզվել է, որ Ալբիոնի բնակիչների կեսը կյանքում գոնե մեկ անգամ սեքսով են զբաղվել ավտոմեքենայում եւ ոչ բոլորն են անհրաժեշտ համարել այդ ընթացքում մեքենայի ընթացքը դադարեցնելը: Նշվել են նաեւ սեքսի համար ամենահայտնի մեքենաների անվանումները: Ցանկը գլխավորում է Ford Fiesta-ն:

«Մեր մասին երբեմն ասում են, որ մենք փչացած ենք, բայց առնվազն կեսն աշխատում է, որպեսզի հերքի դա»,-հետազոտության արդյունքները մեկնաբանել է The Daily Mail-ը:

Հարցվածների 49 տոկոսը խոստովանել է, որ մեքենայում սեքսով է զբաղվել: Ընդ որում նրանց մեծամասնությունը դա արել է առնվազն 5 անգամ, հաղորդում է NEWSru.com-ը:

«Սեքսուալ հիթ-շքերթի» առաջատարը Ford Fiesta-ն է, , ինչպես նաեւ Volkswagen Golf-ն ու Vauxhall Corsa-ն:

Միաժամանակ, ըստ հարցման արդյունքների՝ 35-ից բարձր տարիքի մարդիկ ավելի շատ են հակված մեքենայում սեքսով զբաղվելուն, քան 18-34 տարեկանները:

2011 թվականին անցկացված հարցումը, որը կազմակերպել է պահպանակներ արտադրող U.S. Sex Census ընկերությունը, ցույց է տվել, որ մեքենայում սեքսը ամենագրավիչն է: Այդ կարծիքին է հացվածների 48 տոկոսը: Երկրորդ տեղում օտար անկողնում սեքսն է (33 տոկոս), ապա սեքսը անտառում (27 տոկոս): Հետո գալիս է սեքսը ծովափին կամ ծովում (23 տոկոս), իսկ վարկանիշի 5-յակը եզրափակում է սեքսը լողախցիկում (22 տոկոս):