Եվրոպական հանձնաժողովի եւ Հայաստանի կառավարության միջեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ավարտը երկուստեք դիտարկվում է որպես էական հաջողություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արեւմտյան Անգլիայի համալսարանի եվրոպական քաղաքականության հացերով պրոֆեսոր Գյունթեր Վալցենբախը:
«Խորը եւ համպարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը նաեւ առաջընթաց քայլ է դեպի Ասոցացման համաձայնագիր: Այս տեսակետից Հայաստանն Արեւելյան գործընկերության մյուս երկրներից, մասնավորապես, Ուկրաինայից, առաջ է»,-նշեց նա` ընդգծելով, որ հարկավոր է նկատի ունենալ երկու կարեւոր ասպեկտ. մի կողմից տնտեսական փաստարկներ են` առեւտրի ազատականցման եւ երկու կողմերի համար դրակամ արդյունքով, մյուս կողմից` պետք է դիտարկել քաղաքական ուղղությունը. «Այստեղ հարցը նրանում է, թե համաձայնագիրն ինչպես կարող է հակասել Հայաստանի հարաբերություններին Ռուսաստանի եւ հատկապես Թուրքիայի հետ»,-նկատեց պրոֆեսորը:
Նրա կարծիքով` այդ հարցում քաղաքական բաղադրիչը նկատելի չափով խորհրդանշական է, այն դեպքում, երբ տնտեսական տեսանկյունից ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի հետ անհանգստանալու կարիք չկա: «Կանխատեսումները ցույց են տալիս, որ Հայաստսանի տնտեսությունը էապես կշահի սակագների վերացումից եւ սպասարկման ինդուստրիայի որոշ ոլորտների ազատականացումից»,- նշեց Վալցենբախը` ավելացնելով, որ գործնականում դա դժվար է իրագործել: Բացի այդ, Հայաստնում եվրոպական օրենքների եւ կարգավորման մեխանիզմների ներդրման պարագայում ակնկալվում է մոտ 2,3%-ի լրացուցիչ աճ, որը հիմնված կլինի տեքստիլ արտադրանքի եւ հագուստի եվրոպական շուկա լրացուցիչ արտահանումով: Իր հերթին ԵՄ-ն ավելի շատ գյուղատնտեսական արտադրանք կարտահանի հայկական շուկա: «Ակնկալվում է որոշ ազատականացում տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում»,-նշեց փորձագետը: Նա ընդգծեց, որ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրումն անհրաժեշտ պայման է ԵՄ-Հայաստան հարաբերություններում:
Հիշեցնենք, որ Հայաստանն ու ԵՄ-ն հուլիսի 24-ին հաջողությամբ ավարտել էին համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները:




























