NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է գրող եւ ճանապարհորդ Սթիվեն Սկորֆիլդի հոդվածը, որը հրապարկվել է «The West Australian»-ում.
Մ.թ.ա. 301 թվականին Հայաստանը դարձավ առաջին երկիրը, ով քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն: Ես որոշեցի այցելել Էջմիածնի տաճար, ինչպես նաեւ թանգարան, որտեղ պահվում է նաեւ Նոյյան տապանից մի հատված:
Հենց դա էլ մեծ հաշվով մեզ բերել էր այստեղ: Մեզ գերեց Արարատ լեռան տեսարանը, որի վրա, ըստ Աստվածաշնչի, կանգ է առել Նոյյան տապանը ջրհեղեղից հետո: Դրա նկատմամբ հավատը դարձավ «Նոյյան տապանի ստվերում» շրջայցի պատճառը: Այն ներառում է ճանապարհորդություն Իրան, Հայաստան եւ Վրաստան, իսկ Երեւանը գլխավոր կանգառներից մեկն է:
Անհնար է հասկանալ Հայաստանն առանց նրա աշխարհագրության: Կան սահմաններ, որոնք պահում են ռուսական զորքերը: Կան նաեւ վիճելի տարածքներ, իսկ Հայաստանի թանգարաններում կան քարտեզներ, որոնք այն բոլորովին տարբեր են ներկայացնում` ներառելով այն հողերը, որոնք հայերը իրավամբ համարում են իրենց երկրի մի մասը: Պատմական Հայաստանը, ինչպես անվանում են նրանք:
Երեւանը հրապարիչ եւ բավականին գեղեցիկ քաղաք է` լայն, կանաչ փողոցներով, նրբաոճ ճարտարապետությամբ: Հայաստանի պատմության հիասքանչ թանգարանում ներկայացված են հազարամյակների պատմություն ունեցող ցուցանմուշներ` հնագույն ժայռապատկերներից, մ.թ.ա. 3500 թ-ին թվագրվող կոշիկից մինչեւ հնագույն ոսկերչական իրեր:




























