Լեւոն Անանյանը վերընտրվել է Գրողների միության նախագահի պաշտոնում: Գրողների միությունը երեկ` հուլիսի 27-ին գումարել է իր արտահերթ` 16-րդ համագումարը, որի ընթացքում ընտրել է նախագահ, համալրել ԳՄ վարչության կազմը եւ հաստատել միության կանոնադրությունը:
Նախագահի պաշտոնում առաջադրվել էր միայն գործող նախագահ Լեւոն Անանյանը, ով էլ միաձայն, բաց քվեարկության արդյունքում ընտրվել է Գրողների միության պաշտոնում: Անանյանը միության նախագահ է ընտրվել 4 տարի ժամկետով:
Նշենք, որ Լեւոն Անանյանը միության նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվել է 2001թ., իսկ 2005 եւ 2009 թվականներին վերընտրվել է:





























