Ճապոնական Sony եւ Panasonic կորպորացիաները հայտարարել են, որ օպտիկական դիսկեր են մշակում, որոնք ունակ են մինչեւ 300 գիգաբայթ ծավալի ինֆորմացիա պահել: Sony-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նոր ստանդարտը  կթողարկվի 2015 թվականին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ օպտիկական դիսկերը հրաշալի միջոց են մեծ ծավալի տեղեկատվությունը երկարատեւ պահելու համար, դրանք կայուն են փոշու եւ ջրի, ինչպես նաեւ ջերմաստիճանի ու խոնավության փոփոխությունների նկատմամբ:

Նշենք, որ ներկայումս ամենամեծ ծավալով օպտիկական դիսկը (Blu-ray BDXL) կարող է տեղավորել մինչեւ 128 գիգաբայթ ինֆորմացիա: