Այս պահին Դավիթաշեն 4 թաղամասի 46 շենքի մոտ ուզում են շինարարական աշխատանքներ սկսել, իսկ բնակիչները թույլ չեն տալիս: Այս մասին ահազանգում են այդ շենքի բնակիչները:
Նրանք հայտարարություն են տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի բնապահպաններ նորից խնդրում ենք Ձեր աջակցությունը՝ (քանի որ մի քանի ամիս առաջ նոր շինարարության փորձը կանխվեց նաեւ Ձեր շնորհիվ) մեր հասարակ մահկանացուներիս ձայնը ավելի հնչեղ դարձնելու՝ կասեցնելու համար վերոնշյալ շենքի դիմաց՝ Դավիթաշեն 46/3 հասցեում Արթուր Մարտիրոսյանի կողմից իրականացվող նոր շինարարության թույլտվությունը եւ վերանայել քաղաքապետի հողահատկացման որոշումը, քանի որ մի փոքրիկ կանաչ, պտղատու ծառերով հողակտոր է միայն մնացել:
Վերջերս թաղապետարանի անտրամաբանական մոտեցմամբ արմատախիլ արվեցին 6 պտղատու ծառեր (արդեն պտուղներով) մեկ այլ «ապահով» տեղ տեղափոխելու նպատակով: Հետագա ծառահատումները կանխվեցին ուղակի էքսկավատորների դեմ նետվելու եւ տարբեր ատյաներ դիմում բողոքներ գրելու պատճառով: Սկայն խնդիրը դեռ արմատապես լուծված չեն եւ կարիք կա նախապատրաստվելու եւ պաշտպանվելու: Ինչո՞վ կարող եք մեզ օգնել, խնդրում եմ արձագանքեք:
Արդյոք փորձում են հասկանալ նման որոշում կայացնող մարդիկ որոշում կայացնելուց առաջ, թե ինչ է զգում հայ ծնողը, երբ ուզում են խլել նրա երեխայի լույսն ու թթվածինը, երբ սեփական տունը բանտի է նմանվում, քանի որ պատուհանից միայն մի հսկա պատ է երեւում)՝ կանխավ շնորհակալ ենք:
46/19 բն. Նաիրա Զուրաբյան
46/19 բն. Վարդան Բլբուլյան
46/20 բն. Էմմա Վարդապետյան
46/20 բն. Մարիամ Վարդապետյան
46/21 բն. Սրբուհի Մուրադյան
46/22 բն. Անի Ավագյան
46/23 բն. Անահիտ Վարագյան
46/24 բն. Անահիտ Ավագումյան
46/25 բն. Կարեն Վարդանյան
46/25 բն. Իզաբելա Վարդանյան
46/26 բն. Գաբրիել Կիրակոսյան
46/28 բն. Խաչիկ Սահակյան 46/29 բն. Մարիամ Սումբաթյան
46/29 բն Եղիազարյան Պ․
46/30 բն. Գոհար Քաջոյան
46/32 բն Քրիստինա Հայրապետյան
46/33 բն. Վարուժան Վարդանյան
46/36 բն. Տիգրան Շահբազյան
46/36 բն Անի Թերզյան
46/36 բն Մովսիսյան Գոհար
46/04 բն. Աշոտ Հարությունյան
46/04 բն. Ինեսսա Հարությունյան
46/04 բն. Սուսաննա Հարությունյան
46/03 բն. Վոլոդյա Գրիգորյան
46/03 բն. Աշոտ Գրիգորյան
46/03 բն. Գայանե Գրիգորյան
46/06 բն. Ասյա Գրիգորյան
46/13 բն. Նունե Մնացականյան
46/16 բն. Գագիկ Սոխիկյան
46/16բն. Քնարիկ Ստեփանյան
46/52 բն. Աշոտ Բայաթյան





























