Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով նախորդ շաբաթ Բրազիլիայում էր, Ռիո դե-Ժանեյրոյի Վարժինյա ֆավելայի (աղքատների թաղամասի) եւ Սուրբ Ֆրանցիսկոսի հիվանդանոցին նվիրաբերել է 20 հազար եվրո, փոխանցում է El Nuevo Herald-ը:

Վարժինյան Ռիոյի ամենաաղքատ եւ վտանգավոր ֆավելաներից է: Նա այնտեղ անձամբ է եղել, տեղի մատուռում պատարագ է մատուցել, հանդիպել է բնակիչներին եւ անգամ մտել տներից մեկն ու մոտ 5 րոպե մնացել այնտեղ: «Պապը Վարժինյայի մատուռին եւ հիվանդանոցին տրամադրել է 20 հազար եվրո արժողությամբ չեկեր»,-քաղաքի արքեպիսկոպոս Օրանի Տեմպեստին մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Հռոմի պապը Բրազիլիա է այցելել հուլիսի 23-29-ը: Այցելությունն իրականացվել է Երիտասարդության համաշխարհային օրվա շրջանակներում: Պապը մասնակցել է որոշ միջոցառումների, փոխանցում է NEWSru.com-ը: