Երեւանի քաղաքապետարանը «Երեւանյան Ամառ» ծրագրի շրջանակներում  օգոստոսի 1-ին, ժամը 10-ից  բոլորին հրավիրում է մասնակցելու կենդանաբանական այգում կազմակերպված ուրախ միջոցառումներին:

«Այցելուները հնարավորություն կունենան նաեւ մասնակիցը դառնալու  կենդանիների կերակրմանը: Երեխաների մուտքը կենդանաբանական այգի՝  անվճար է»,-ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: